Foto

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ վարորդը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհի 2,5 կմ հատվածում Երևանի բնակիչ 23-ամյա Ալինա Հ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։