Foto

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 148 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Բաբկեն Բ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մասամբ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում