Չինաստանի պետական մաքսային վարչության տվյալներով՝ 2025 թվականի հուլիսին Պեկինը Ռուսաստանից ներմուծել է խոզի միս 12,4 միլիոն դոլարի չափով։ Սա 29 տոկոսով ավելի է, քան 2024 թվականի նույն ամսին, երբ մատակարարումները կազմել էին 9,6 միլիոն դոլար։ Նախորդ ամսվա համեմատ աճը գնահատվում է շուրջ 20 տոկոս։
Հուլիսին Ռուսաստանը դարձել է Չինաստանի խոզի մսի չորրորդ խոշոր մատակարարը։ Նախնական ցուցանիշներով՝ հիմնական մատակարարներն են եղել Իսպանիան (384,7 մլն դոլար), Բրազիլիան (254,3 մլն), Նիդեռլանդները (91,8 մլն) և Դանիան (77,2 մլն)։
«Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնի հաշվարկներով՝ 2025 թվականի առաջին յոթ ամիսներին Ռուսաստանի թռչնամսի արտահանման ծավալները ֆիզիկական արտահայտությամբ աճել են 23 տոկոսով՝ հասնելով 262 հազար տոնի։ Դրամային արտահայտությամբ աճը կազմել է 31 տոկոս։