«Սրբազան շարժման» գործով Լիդյա Մանթաշյանի նկատմամբ դատարանի վճիռը` 3 ամսով երկարաձգելու կալանքի ժամկետը, պարզապես ցույց է տալիս, որ գործող ռեժիմն իր խայտառակ գործողություններն ավարտին հասցնելու ճանապարհին որևէ բանի առաջ կանգ չի առնելու: Այս մասին գրառում է կատարել «ՀՀ ԱԺ Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Շատերը կասեն, որ պարտվողականությունն արդարացնող ուժն առաջին անգամ չէ, որ հաշվեհարդար իրականացնելիս որևէ բան հաշվի չի առնում, ինչը չեմ առարկում, բայց այս մոտեցումը ռեժիմի համար դարձել է առօրյա գործիք:
Սեփական հասարակությանն ահաբեկմամբ կառավարողները պատրաստ են ամեն ինչի` միայն թե մնան իշխանության և շարունակեն ծառայություններ մատուցել իրենց արտաքին հովանավորներին: