Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ)։ Նա 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի մարզիկ Հաջի Զադեի նկատմամբ և անցել է 1/8 եզրափակիչ։