Foto

Եվրոպական երկրները նոր պատժամիջոցներով կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Եվրոպական երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային և նոր պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին  հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը Ուկրաինայի վերաբերյալ «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանսից հետո։

«Մենք կշարունակենք համատեղ մշակել անվտանգության երաշխիքներ և անզիջում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այդ թվում՝ նոր, ավելի խիստ պատժամիջոցների նախապատրաստման միջոցով։ Նիդեռլանդները և եվրոպական երկրները կշարունակեն անփոփոխ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», - գրել է Շոֆը։