Նայում ես «Սրբազան շարժման» գործով կալանավորված անձանց առնչվող խայտառակ ապօրինությունները, մեկը մեկի հետևից պայթող իրավապահ համակարգի և իշխանական քարոզչամեքենայի կեղծ մեղադրանքները ու այս պայմաններում բանտերում տասնյակներով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ կան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել` ինչ իշխանությունները հրատապ կարգով ԱԺ բերեցին մեր գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից, այնուհետև` ազատությունից զրկելու նախաձեռնությունը, հեքիաթային մեղադրանքներ վերագրեցին, վերջում էլ` խուժանապետությանը հատուկ սադրանք հրահրեցին:
Արթուրին շատերն են ճանաչում` որպես ազնիվ, նվիրված ու պատվախնդիր մարդու, ով վաղուց իշխանության թիրախում էր և պարզապես առիթ էին փնտրում` վերջինիս ազատությունից զրկելու և քաղաքական պրոցեսներից դուրս թողելու համար:
4 տարի առաջ էլ անօրինական ձևով Արթուրին կալանավորեցին, սակայն վերջինս շարք վերադառնալուց անմիջապես հետո, լծվեց իշխող ռեժիմի դեմ պայքարին:
Ազատությո՛ւն Արթուրին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր քաղաքացիներին», – գրել է նա։