Foto

Վանաձորի Ղշլաղի կամուրջը փակ է լինելու

Օգոստոսի 17-ին, ժամը 9.00-18.00 փակ է լինելու Վանաձորի Բաղրամյան էստակադան (Ղշլաղի կամուրջ) հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։ Այս մասին իրազեկում է Լոռու մարզպետի աշխատակազմը:

Ինչպես հայտնի է հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել, վերականգնել այն։

Ըստ նախագծի՝ աշխատանքների շրջանակում կվերականգնվեն բետոնային ծածկը, պաշտպանիչ շերտը, կկատարվի ջրամեկուսացում, կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, որից հետո տրանսպորտային օբյեկտը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն այլ աշխատանքներ նույնպես։ Նախատեսված է նորոգել նաև մոտեցումները Դեմիրճյան փողոցին ու Մ-6 միջպետական ճանապարհին։

Ուղեանցի երկարությունը 160մ է, լայնությունը՝ 14մ։