Foto

Սևաստոպոլում նախազգուշացնում են՝ բջջային ինտերնետը կարող է անժամկետ անջատվել

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտարարել է, որ քաղաքում և ամբողջ Ղրիմի տարածքում բջջային ինտերնետի ծառայությունների անջատումները կարող են շարունակվել անորոշ ժամանակ։ Նրա խոսքով՝ սահմանափակումները պայմանավորված են անվտանգության պահանջներով՝ կապված Ուկրաինայից եկող կրկնվող ահաբեկչական հարձակումների հետ։

Ռազվոժաևը հիշեցրել է, որ նույնիսկ ինտերնետի անջատման դեպքում SMS-ն ու ձայնային կապը կշարունակեն աշխատել։ Նա խորհուրդ է տվել քաղաքացիներին իրենց մոտ ունենալ կանխիկ գումար, հեռախոսային գրքույկում պահպանել անհրաժեշտ ծառայությունների համարներ և նախապես ներբեռնել քարտեզներ՝ երթուղիների համար։

Նահանգապետը նաև հորդորել է օգտվել միայն վստահելի Wi-Fi աղբյուրներից։ Ավելի վաղ Ղրիմի իշխանությունները նշել էին, որ բջջային տվյալների փոխանցման սահմանափակումները կարող են գործել երկարաժամկետ կտրվածքով։