Foto

Մյուլերը մանկական գիրք է թողարկել իր կարիերայի մասին (լուսանկարներ)

Մյունխենի «Բավարիայի» լեգենդ Թոմաս Մյուլերը Կանադա մեկնելուց առաջ թողարկել է մանկական գիրք՝ նվիրված իր կարիերայի կարևոր պահերին։ 

Գիրքը ստեղծված է վիմելբուխի ձևաչափով, որտեղ տեքստը նվազագույն է կամ ընդհանրապես բացակայում է։ Նման գրքերում գլխավոր դեր են խաղում նկարները, որոնք կարելի է երկար ուսումնասիրել՝ բացահայտելով նոր մանրուքներ։

Մյուլլերի վիմելբուխը բաղկացած է 16 էջից, յուրաքանչյուրը նվիրված է նրա կարիերայի առանձնահատուկ դրվագի։ Քանի որ գիրքը նախատեսված է երեխաների համար և ստեղծվել է Մյուլերի կողմից, կենտրոնական տեղ է զբաղեցնում հումորը։ Մրցակիցները ներկայացված են սատիրիկ կերպարներով՝ ծիծաղելի և խաղային ոճով։

Իմանալ օրվա կարևոր հանդիպումների մասին

Օրինակ՝ ներկայացված է Գերմանիայի և Արգենտինայի հանդիպումը 2010 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։ Գերմանացիները հաղթեցին 4:0 հաշվով, իսկ հաշիվը բացեց հենց Մյուլերն՝ արդեն 3-րդ րոպեին։ Գրքում Լիոնել Մեսսին պատկերված է խաղադաշտում նստած՝ հայացքը հառած փայլող «Ոսկե խաղակոշիկին», որը այդ առաջնությունում կիսեցին Դավիդ Վիլյան, Ուեսլի Սնեյդերը, Դիեգո Ֆորլանը և Թոմաս Մյուլերը՝ 5 գոլով։

Կա նաև էջ, որը նվիրված է 2013 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին՝ «Բորուսիա Դորտմունդի» դեմ, որտեղ հաղթական գոլը խփեց Արյեն Ռոբենը։ Այս էջում հումորով արտացոլված է եզրափակիչի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ Յուրգեն Կլոպը ծիծաղելի կերպով «ծամում է» իր հայտնի գլխարկը։

Մեկ այլ էջ նվիրված է 2020 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որտեղ «Բավարիան» Կինգսլի Կոմանի գոլի շնորհիվ հաղթեց ՊՍԺ-ին։ Այստեղ առանձնանում է գետնին պառկած Նեյմարը, որի մոտ վազում են բուժաշխատողները։ Նկարում երևում է նաև Թոմաս Տուխելը, որը երկու տարի անց դարձավ Մյուլերի մարզիչը։ Նա պատկերված է խաղադաշտի եզրին՝ տխուր նստած, կոտրված ոտքով։