Վոլգոգրադի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և բացթողնման սահմանափակումները վերացվել են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռոսավիացիա»–ի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
«Օդանավերի ընդունման և բացթողնման սահմանափակումները վերացվել են: Սահմանափակումների ժամանակահատվածում երկու ինքնաթիռ «մեկնել» է այլընտրանքային օդանավակայան», - հայտնել է Կորենյակոն։
Նա հավելել է, որ Վոլգոգրադի օդանավակայանում օգոստոսի 14-ից սահմանափակումներ էին մտցվել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։