Foto

«Չաղ Ռուստամ»-ի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված երիտասարդը մահացել է

Այսօր՝ օգոստոսի 15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեկ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի տան մոտ գտնվող կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով:
 
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։