«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն է նշանակելու Փարաքարի վերջին ընտրություններում պարտված, նախկին համայնքապետ, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանին։
«Մենք փորձեցինք ճշտել լուրի իսկությունը, Գյուլնազարյանը չհերքեց, ասաց, որ առաջարկը ստացել է, այժմ քննարկման փուլում է։ Մեր հարցին՝ արդյո՞ք իր գիտելիքները բավարար են ՀԷՑ-ը կառավարելու համար, ասաց.
«Երկու բուհ եմ ավարտել, ֆինանսիստ եմ և տեխնոլոգ»։