Foto

Կան ուժեր, որոնք վաղուց փորձում են փչացնել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, հիմա էլ փորձում են փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Արաղչի

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին.

🔹«Այն, ինչ տեղի է ունեցել, և այն, ինչ պետք է տեղի ունենար ու որին «տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություն» անունն էին տվել, երկնքից մինչև երկիր տարբերություն ունեն։

🔹ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանի սահմանները անփոփոխ են, և բոլոր երկրների անկախությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Սա լիովին համընկնում է մեր դիրքորոշման հետ:

🔹Չեմ ասում, թե ամերիկյան ինժեներական ընկերության ներկայությունը բոլորովին չպետք է մտահոգի, բայց այն պնդումը, թե «մենք դարձել ենք ՆԱՏՕ-ի հարևան» կամ «ԱՄՆ-ն մեզ շրջափակել է», ճիշտ չէ։ Պետք է իրատեսորեն նայել, տեսնել, թե իրականում ինչ է տեղի ունենում, և մեր մտահոգությունները ներկայացնել փաստերի վրա հիմնված։

🔹Ռուսների դիրքորոշումն էլ նույնն է՝ պարզապես մի փոքր մեղմ ձևով։ Բայց նրանք նույնպես մտահոգություն ունեն ամերիկացիների ներկայության վերաբերյալ և այդ մտահոգությունը հայտնել են։

🔹Դոկտոր Վելայաթին մեր ուսուցիչն է ԱԳՆ-ում և առաջնորդի խորհրդականը։ Բայց կարծում եմ՝ այս հարցում պետք է ավելի շատ երկխոսել, որպեսզի հստակ պարզվի, թե իրականում ինչ է կատարվում։

🔹Կան ուժեր, որոնք վաղուց փորձում են փչացնել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, հիմա էլ փորձում են փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները»:

Աղբյուրը՝ aravot.am