Foto

ԵՄ դիտորդական առաքելության մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում (EUMA) կշարունակի իր գործունեությունը, դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերը։

«Առաքելության մանդատն է վերահսկել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղում տիրող իրավիճակի մասին», - ասել է նա՝ նշելով, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։

Աղբյուրը՝ Tert.am