Foto

Լևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» կայծակնային շախմատի մրցաշարում

Լևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո։

Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հանրագումարով առաջատար եռյակը հետևյալն է՝

Լևոն Արոնյան՝ 19 միավոր

Ֆաբիանո Կարուանա՝ 17 միավոր

Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝ 16.5 միավոր

Այսօր կանցկացվեն կայծակնային շախմատի վերջին 9 խաղափուլերը: