Foto

ՀՀ-ում արդարադատություն չկա, բայց մենք վերականգնելու ենք․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Հակակոռուպցիոն դատարանի անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն, ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդի հայտարարությունում։

«Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ՝ բացառապես օրենքներով։ 

Շնորհակալություն ենք հայտնում երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին ու մեր բոլոր աջակիցներին, որոնք դատարանի բակում էին կամ հետևում էին իրադարձություններին հեռավար։ 

Ամեն դեպքում, մեր բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում։ Օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որի գործունեությունը, անկասկած, նոր, վաղուց սպասված էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Կարապետյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով։