Foto

Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ Հայաստանից միակողմանի պարտավորություններ է կորզում. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» նախաձեռնությունը գրում է. «Հայաստանը որևէ կերպ չի շահում վաշինգտոնյան եռակողմ հուշագրից: Նույնիսկ հասկանալի չէ` արդյոք այն, ինչը Հայաստանը կարող է շահել, իրականում կշահի՞, թե՞ ոչ:                                     
                                
Փորձը ցույց է տալիս, որ այս ընթացքում Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ Հայաստանից միակողմանի պարտավորություններ է կորզում: Դրա լավագույն օրինակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է, որով Հայաստանն իր բոլոր պարտավորությունները գերակատարեց, իսկ Ադրբեջանը դրանք բոլորը խախտեց։                                                                     

Օրինակ, Ադրբեջանը պարտավորվել էր անխոչընդոտ երթևեկություն ապահովել Բերձորի միջանցքով, իր զինված ուժերը պահել պատերազմի ավարտի պահին զբաղեցրած դիրքերում, և այլն:

Բայց Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում իրականացրեց Արցախի դեմ: Նման օրինակները բազմաթիվ են»: