Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։
Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը
Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ,
2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2016-2021թթ. – ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի հետաքննության խմբի տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ
Կրթություն
2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ
Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2007-2009թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։