Foto

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները և «Nissan»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են 2 «Opel» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայող է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։