«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը երեկ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և վերջինիս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի։ Այս մասին գրում է Հետքը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025թ. հուլիսի 15-ի հաղորդման հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը 18.07.2025թ. «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» որոշում էր կայացրել։ Նարեկ Կարապետյանը պահանջում է ճանաչել վարույթ հարուցելու իրավահարաբերության բացակայությունը։
ՏԿԵՆ-ը հաղորդման մեջ նշել էր, որ ՀԷՑ-ում ավելանում են համակարգային վթարները, օդային բազմաթիվ գծեր ֆիզիկապես մաշված են և ժամանակին չեն վերակառուցվել, չեն ապահովվում էլեկտրաէներգիայի համապատասխան լարման ցուցանիշները և այլն, ինչը բերում է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների։ Մատուցված ծառայությունների որակը վատ է, իսկ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը հավաստի չէ։ Դրանից սպառողների շրաջանում առաջանում էր դժգոհություն, քանի որ խախտվում են նրանց իրավունքները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։