«Այսօր արդեն քաղաքական դաշտում կա երկու մեծ միավոր, որից մեկը՝ «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող քաղաքական ուժը, որի ծավալները այսօր դժվար է կանխատեսել»։ ՀՀ քաղաքական զարգացումների մասին «5-րդ ալիքի» եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ վերջինս դեռևս ձևավորման փուլում է, սակայն նրա հնարավոր ազդեցությունը արդեն իսկ զգացվում է։ «Ծավալները այսօր դժվար է կանխատեսել։ Պոտենցիալը մեծ է և կախված է, թե ինչ ձևով իրենք կոնկրետ աշխատանքները կկազմակերպեն», - նշել է Քոչարյանը։
Ըստ նախկին նախագահի՝ սա քաղաքական դաշտում ֆունդամենտալ փոփոխություն է։ Նրա խոսքով՝ այն զանգվածը, որի վրա նախկինում փորձել են միավորվել տարբեր փոքր քաղաքական ուժեր, այժմ «զբաղված է» խոշոր միավորներով, ինչը զգալիորեն նեղացնում է դաշտը փոքր ուժերի համար։
«Դաշտը շեշտակի նեղացել է, որովհետև մի շատ մեծ միավոր հայտը տվել է այդ դաշտի համար», - շեշտել է Քոչարյանը։