Foto

Բայրամովն ու Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

2025 թվականի օգոստոսի 1-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոնեն Կրաուսին:

Այս մասին հայտնում են  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից:

Նշվում է, որ կողմերը քննարկվել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, գյուղատնտեսական, ներդրումային, ինչպես նաև անվտանգության ոլորտներում, ընդգծվել է, որ հարաբերություններն ունեն զարգացման լայն հեռանկարներ: