Ղրիմը պատրաստ է ընդումել հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Իվան Կոնստանտինովիչը մեր հայրենակիցն է, նա շատ բան է արել Ղրիմի համար։ Մենք պատրաստ ենք ընդունել ավերված հուշարձանը, վերականգնել այն և տեղադրել արժանի տեղում։ Մի՛ ոչնչացրեք դրանք, ավելի լավ է տվեք մեզ», - գրել է Ակսյոնովը:
Նրա խոսքով՝ «հուշարձանների դեմ պատերազմը ոչ մեկին դրական լույսի ներքո չի ներկայացնում, անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ են օգտագործվում նման գործողությունները արդարացնելու համար:
«Եվ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում. Ուկրաինայի օրինակը բոլորի աչքի առաջ է: Սա վտանգավոր ախտանիշ է, առաջին հերթին, հենց ավերողների համար», - հավելել է Ակսյոնովը:
Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է:
Աղբյուրը՝ Tert.am