Հայդի Քլումը խոստովանում է, որ իր երրորդ ամուսնու՝ Թոմ Կաուլիցի հետ հանդիպումը կարող էր և տեղի չունենալ. ինքը կարող էր չմասնակցել այն երեկույթին, որտեղ ճակատագիրը որոշել է վերաշարադրել իր սցենարը։
«Ես իսկապես ուզում էի տանը մնալ», - ասել է 52-ամյա սուպերմոդելը PEOPLE-ին տված վերջերս տված հարցազրույցում։ «Ես ամբողջ օրն աշխատում էի... բայց ստիպում էի ինձ դուրս գալ։ Եվ դա իմ դուռը բացող պահն էր»։
Հենց այդ ժամանակ՝ յոթ տարի առաջ, Հայդին հանդիպեց գերմանացի ռոք երաժիշտ և Tokio Hotel խմբի անդամ Թոմ Կաուլիցին, որի հետ նրանք նշանադրվեցին 2018 թվականի դեկտեմբերին, իսկ երկու ամիս անց գաղտնի ամուսնացան։ Շքեղ հարսանեկան երեկույթը տեղի ունեցավ 2019 թվականի ամռանը Իտալիայում։
Չորս երեխաների մոր համար Թոմը դարձավ իսկական «մաքուր էջ»։ Մինչ այս, Քլումն ամուսնացած էր ոճաբան Ռիք Պիպինոյի, ապա՝ երգիչ Սիլի հետ, որից բաժանվեց 2012 թվականին։
«Սկզբում ես ամեն ինչ համեմատում էի նախորդ հարաբերությունների հետ. «Օ՜, սա նման է նախկինում տեղի ունեցածին... սա նախազգուշական նշա՞ն է», - խոստովանում է Հայդին։ - «Եվ Թոմն ասաց. «Մի՛ արա դա ինձ հետ։ Ես նրանք չեմ։ Ջնջիր ամեն ինչ։ Տուր ինձ արդար հնարավորություն»։
Եվ, ըստ երևույթին, նա հարյուր տոկոսով օգտվեց հնարավորությունից։ Զույգը չի ամաչում ներկայացնել իրենց սերը սոցիալական ցանցերում՝ անկեղծ սելֆիներ, համատեղ ճամփորդություններ և նույնիսկ գնումներ ներքնազգեստի բաժնում։
«Նա սիրում է դիտել, թե ինչպես եմ հագուստ փոխում», - ծիծաղում է Հայդին։ - «Ես դուրս եմ գալիս հանդերձարանից, և նա ասում է. «Վա՜ու»։ Նրան դուր են գալիս մինի կիսաշրջազգեստները, բարձրակրունկները, ամեն ինչ, որը ընդգծում է իմ կանացիությունը»։
Ի դեպ, սիրահարները նույնիսկ դաջվածքներ են արել միմյանց անուններով։ «Նրա դաջվածքները ավելի զիլ են ստացվել»։ «Այսպիսով, ակնհայտորեն, ես նաև ավելի լավ դաջվածքի վարպետ եմ», - կատակում է մոդելը։
Հայդին նաև խոստովանել է, որ Թոմը աջակցում է իրեն իր ցանկացած տարբերակում. «Նա դեմ չէ դիմահարդարմանը, բայց ես սիրում եմ նաև առանց դիմահարդարման։ Նա պարզապես սիրում է ինձ՝ տարբերվող»։ Եվ չնայած զույգը հաճախ է բախվում տարիքային տարբերության մասին քննարկումների (Քլումը 17 տարով մեծ է Թոմից), Հայդին ինքը վաղուց փիլիսոփայորեն է վերաբերվում դրան.
«Հիմա դա արդեն նորմա է դառնում՝ երբ կինը մեծանում է։ Եվ շնորհակալ եմ Աստծուն։ Գլխավորն այն է, թե ինչ է կատարվում տանը, փակ դռների ետևում։ Մնացած ամեն ինչ անկարևոր է»։
«Ես այս հարաբերություններում իմ մասին այնպիսի բաներ եմ սովորում, որոնց մասին նախկինում չէի կասկածում»։ Ամենակարևորը՝ ապրել պահով, հարգել միմյանց, սիրել և տեսնել, թե որտեղ է այն ձեզ տանում»։