Տանտերերի կազմում արդեն 2-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Նիկո Պասը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Անաստասիոս Դուվիկասը կրկնապատկեց «Կոմոյի» առավելությունը, իսկ 57-րդ րոպեին Պասը ձևակերպեց դուբլ: 76-րդ րոպեին տանտերերի չորրորդ գնդակը խփեց Խակոբո Ռամոնը: Հյուրերի հեղինակության գնդակը հանդիպման ավարտին՝ 90+1-րդ րոպեին, խփեց Զիրկզեն:









