«Роскомнадзор»-ը (РКН) արգելափակել է Ռուսաստանում Ookla-ից ինտերնետ կապի արագության և որակի չափման Speedtest ծառայությունը՝ Рунет-ի անվտանգությանը սպառնացող վտանգների հայտնաբերման պատճառով, «Интерфакс»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Speedtest ծառայության հասանելիությունը սահմանափակված է Ռուսաստանի կառավարության 2020 թվականի փետրվարի 12-ի թիվ 127 որոշմամբ՝ հանրային կապի ցանցի և ինտերնետի ռուսական հատվածի անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառով»,-ասված է հայտարարության մեջ։
«Роскомнадзор-ը խորհուրդ է տալիս օգտվել վստահելի ռուսական ծառայություններից»,- հավելել են մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունը հայտնել է, որ Роскомнадзор-ին ենթակա Հանրային կապի ցանցի մոնիթորինգի և վերահսկման կենտրոնի մասնագետները մշակել են «ПроСеть» հավելվածը, որը ներքին լուծում է տվյալների փոխանցման արագությունը, բջջային ազդանշանի ուժգնությունը և Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար ինտերնետային ռեսուրսների մատչելիությունը ստուգելու համար»։
Հավելվածը կարելի է ներբեռնել Rustore-ից, հավելել են Роскомнадзор-ում։
Ամերիկյան Ookla ընկերության Speedtest ծառայությունը գործարկվել է 2006 թվականին։ Այն հնարավորություն է տալիս վերլուծել ինտերնետի արագությունը և կապի դանդաղեցումները։ Անցյալ տարվա դրությամբ այն ամբողջ աշխարհում անցկացրել էր ավելի քան 50 միլիարդ թեստ։
Նախկինում Ookla-ն վարչական պատասխանատվության էր ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունում 2022 և 2023 թվականներին՝ Ռուսաստանում ՌԴ քաղաքացիների տվյալները տեղայնացնելուց հրաժարվելու համար։