Foto

ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ

ԱՄՆ-ը Իսրայել է ուղարկում ևս մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման ֆոնին։

Այդ մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հարվածների զգալի ընդլայնման տարբերակը։ Հաղորդվում է, որ Պենտագոնը նախագահին ներկայացրել է այդ ուղղությամբ գործողությունների մի շարք ծրագրեր։