Foto

Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: