Այն երկրների համար, որոնց հետ առևտրային համաձայնագիր չլինի, մաքսատուրքերը կկազմեն 15-20%։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «մաքսատուրք կսահմանի, ըստ էության, աշխարհի մնացած մասի նկատմամբ» այն երկրների համար, որոնք Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրի չեն կնքել, այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հարցին՝ ինչ մակարդակ կսահմաներ, Թրամփը պատասխանել է. «15%-ից 20% սահմաններում»։
ԱՄՆ առևտրային գործընկերները մինչև օգոստոսի 1-ը վերջնաժամկետ ունեն համաձայնագրերը ստորագրելու համար, հակառակ դեպքում կբախվեն բարձր մաքսատուրքերի։