Foto

Գազայում «բացարձակ աղետ» է տիրում․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գազայում «մարդասիրական ճգնաժամ» է սկսվել, որը «բացարձակ աղետ է»։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

«Ոչ ոք չի ուզում սա տեսնել, և կարծում եմ, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները վրդովված են իրենց էկրաններին տեսածից։ «Ահա թե ինչու մենք պետք է հասնենք հրադադարի», - ասել է Սթարմերը։