Foto

Հայտնի են հայ մարզիկների անունները, որոնք մենամարտելու են Երևանում կայանալիք Mix Fight 58-ում

Սեպտեմբերի 13-ին Երևանում կայանալիք Mix Fight 58 մրցաշարում Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները. Արմեն Օհանյան, Կամո Ունանյան, Հրաչ Ազիզյան, Ռաֆայել Աբրահամյան, Արման Ավանեսյան, Գեորգի Օհանյան, Գեղամ Վարդանյան, Գագիկ Հայրապետյան, Նարեկ Աղաջանյան, Կառլեն Թևոյան, Մաքսիմ Խաչատրյան, Հովհաննես Ղազարյան։

Մեր մարզիկների մրցակիցների անունները կհայտարարենք շուտով։ Այս մասին հայտնում է Հայաստանի Mix Fight ֆեդերացիան։

Mix Fight 58-ը խոստանում է լինել իսկական տոն մարզասերների համար։ Սա մրցաշար է, որտեղ էմոցիաները հասնելու են գագաթնակետին, և յուրաքանչյուր մենամարտ դառնալու է հիշարժան։

Հիշեցնենք, որ մրցաշարը հեռարձակվելու է ավելի քան 200 երկրում, այդ թվում՝ աշխարհահռչակ Dazn  հեռուստաընկերության եթերում։