Օրեր առաջ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում հրազենային վիրավորումից մահացած 18-ամյա զինծառայող Մովսես Պողոսյանը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր, ընտանիքի միակ որդին:
«Մովսեսը ծառայության էր մեկնել այս տարի հունվարի 20-ին՝ ԱԱԾ սահմանապահ զորքեր: Սկզբում ծառայում էր Պուշկինոյում, 3 ամիս առաջ տեղափոխվել էր Սյունիքի մարզ՝ Դավիթ Բեկ:
Մինուճար տղա էր, ունի 2 քույր, ինքը միջնեկն էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին զինծառայողի հարազատները:
Նրանց խոսքով՝ Մովսեսը ցանկանում էր ծառայությունը շարունակել, դիմել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին:
«2 օր առաջ էլ պետք է 10 օրով արձակուրդ գար, բայց...»,- հավելեցին հարազատները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 24-ին Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել՝ զինծառայող է մահացել: