Foto

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ շրջանակում կինո և տեսաֆիլմերի արտադրության մասին համաձայնագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիտում հավանություն տվեց ԵԱՏՄ շրջանակում «Կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման հետ կապված ծառայությունների, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին համաձայնագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի նպատակն է ստեղծել կողմերի միջև վարչական համագործակցության լրացուցիչ գործիք՝ Եվրասիական տնտեսական միության կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման հետ կապված ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը ապահովելու նպատակով, որը կնպաստի նաև սպառողների, հանրության և պետությունների իրավունքների և օրինական շահերի խախտման կանխարգելմանը:

Համաձայնագրի կողմեր կհանդիսանան ԵՏՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի մշակույթի ոլորտում լիազորված համապատասխան գերատեսչությունները: