Հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ. ՀՀ կառավարությունը՝ Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու հրապարակման մասին
Հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ իսպանական «Periodista Digital» պարբերականը գրել էր, որ Փաշինյանը համաձայնել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջել: