ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ընդդիմությունը 0 ձայն պետք է տա Ալիեւի պահանջներով հանրաքվեի նախագծին։
Կամ Անկախության հռչակագրի պաշտպանն ես,կամ էլ՝ ադրբեջանացման։
Անկախության հռչակագիր ուրացողը,ուրանում է Անկախությունը։
Հիմա Սահմանադրություն «բարեփոխելու» ժամանակը չէ։
Երբ ազգային ու պետական իշխանություն կունենանք,այն ժամանակ էլ կարելի է սահմանադրական բարեփոխումների հարց քննարկել։
Հայ ժողովուրդը չպետք է շարժվի Ադրբեջանի ղեկավարության հրահանգներով։
Ի՞նչ ուզում է երկուշաբթի հրապարակեն,չպետք է որեւէ ձայն տալ այդ նախագծին»,- գրել է նա։









