Foto

ՉԼ․ Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի «Սլովանը» Բրատիսլավայում ընդունեց Բոսնիա եւ Հերցեգովինայի «Զրինսկիին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

40-րդ հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը (տեսանյութ)։ Երկրորդ խաղակեսում նա նաեւ գոլային փոխանցում կատարեց։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին։


Նյութի աղբյուրը` YN.am