Իրանի ղեկավարությունը պատրաստ է աշխատել Մերձավոր Արևելքի երկրների հետ կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ համատեղ անվտանգության հայեցակարգ մշակել», – հայտարարել է նա Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես այս պատերազմի ժամանակ», - հավելել է Փեզեշքիանը։