Foto

Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում են ՊՆ-ից։

Նշում են նաև․

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։