Foto

Գալստանյանն ինձնից պահանջում է 6, մյուսներից՝ 3-ական միլիոն դրամ. ինչի՞ փողն է քչություն անում. Ալեքսանյան

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Բագրատ Սրբազանի կողմից իր դեմ ներկայացրած հայցադիմումին։

Նա, մասնավորապես, գրել է. «Ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող Վազգեն Գալստանյանը դատի տվել ինձ, Անահիտ Ավանեսյանին, Արամ Սարգսյանին, Հարություն Մկրտչյանին, Ստյոպա Սաֆարյանին, Անի Խաչատրյանին։

Ինձնից պահանջում է 6, մյուսներից՝ 3-ական միլիոն դրամ։

Ուզում եմ հասկանալ՝ մարդկանց կյանքի համար վտանգավոր «աստղիկների՞», տրոլեյբուսի լարերը կտրել-գցելու համար գործիքների՞, թե՞ Կառավարության կայքերը ջարդող խակեռների փողն է քչություն անում։

Ինչ-որ մեկը վերջապես սրան կասի՞, որ իրենց պլանը ձախողվել է, ավելին՝ էս մյուս «պլանն» էլ իրավապահները գտել են ու առգրավել»։