Foto

Մեկ ապրանքի անուն տվեք, որ ՀՀ-ն ավելի մրցունակ է դրա արտադրության ոլորտում, քան` Թուրքիան. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը բարձրաձայնում է հարցադրումներ, որոնք, ըստ նրա, մնում են անպատասխան Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հնարավոր համագործակցության համատեքստում։

«Ասում էինք՝ մեկ ապրանքի անուն տվեք, ասեք՝ այս ապրանքը արտահանելու ենք Թուրքիա, որովհետև ՀՀ-ն ավելի մրցունակ է դրա արտադրության ոլորտում, քան Թուրքիան։ Ինչու՞ չեն ասում։ Ինչու՞ են խուսափում հանդիպումներից, քննարկումներից ու բանավեճերից»,-ասել է Սարգսյանը։

Նա նշում է, որ իշխանությանը պատկանող ԶԼՄ-ները չեն կարողանում անդրադառնալ հարցին, որովհետև հստակ հարցերից խուսափում են: