Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Եվրոպայում շատերը պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի մինչև 2030 թվականը, սակայն Մոսկվան չի ցանկանում նման զարգացում։
«Ռուսաստանը պատրաստ է, բայց պատերազմ չի ցանկանում»,- հայտարարել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ Արևմուտքին չի հաջողվել հասնել իր նպատակին՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելուն։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի և Եվրոպայի միջև պատերազմի դեպքում հաղթողներ չեն լինի։
«Թող Եվրոպայում ոչ ոք այս մասին չմոռանա»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։









