Foto

Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի։
Հանդիպմանը տիար Հովսեփ Տեր-Գևորգյանը, հայցելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը, ընդգծեց, որ այս տարվա ՀՅԴ Համահայկական բանակումը իրականացվում է «Պիտի վերադառնանք» կարգախոսով, ինչը կարևոր ուղերձ է՝ վերադառնալու մեր արմատներին ու մեր հոգևոր-ազգային արժեքներին։
Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ներկաներին, գնահատանք հայտնելով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների պատասխանատուներին տարբեր երկրներից հայորդիներին հայրենիքում պարբերաբար համախմբելու համար, ինչը լավագույն առիթ է զորացնելու նրանց ազգային-հոգևոր նկարագիրը և նվիրումն առ հայրենին։
Վեհափառ Հայրապետը, խոսելով ազգային ինքնությունը անխաթար պահելու և հոգևոր արժեքներով առաջնորդվելու հրամայականի մասին, ընդգծեց, որ հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը...