Foto

Ալիևը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնացել Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնացել, որ այն բացելուց հրաժարվելու դեպքում Հայաստանին տրանսպորտային և քաղաքական մեկուսացում է սպասում։

Օկուպացված Շուշիում կայացած մեդիա ֆորումում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն շուտով կավարտի երկաթուղու իր հատվածի շինարարությունը՝ երթուղին գործարկելու համար, իսկ հայկական կողմից աշխատանքներ «հինգ տարի չեն իրականացվել»։

Ալիևը կարծում է, որ Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հնարավորություններն արագորեն նվազում են։