Foto

Եվրախորհրդարանը հայտարարել է, որ չի ընդունում Վրաստանի ներկայիս կառավարությունը

Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որում նշել է, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։

«Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։

Եվրոպական խորհրդարանը աջակցում է վրաց ժողովրդին։

Եվրոպական խորհրդարանի հայտարարության մեջ նշված է, որ խորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը և հայտարարում է, որ Վրաստանի ԵՄ-ի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացումը։