Foto

ԱՄՆ Պետքարտուղության խոսնակը «Զանգեզուրի միջանցքի՞ մասին


«Ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Որովհետև այս միջանցքը ցամաքային կապ կհաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այն ոչ միայն կնպաստի երկու երկրների զարգացմանը, այլև կփոխի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Արդյոք Միացյալ Նահանգներն աջակցո՞ւմ է այս նախագծին», - ԱՄՆ Պետքարտուղության խոսնակ Թեմմի Բրյուսին հարցրել է ադրբեջանցի լրագրողը։

«Այստեղ մենք ընդհանուր պատկերացում ունենք։ Սա, իհարկե, այն դեպքերից է, երբ խնդիր է առաջանում մի տարածաշրջանում, որտեղ բազմաթիվ երկրների շահեր են խաչվում։ Ինչ կարող եմ ասել՝ դա գուցե հենց այն չէ, ինչ Դուք ակնկալում էիք լսել, բայց մենք կցանկանայինք ճշտել այս հարցը նաև Սպիտակ տան և նախագահական թիմի հետ՝ տեսնելու, թե ինչ դիրքորոշում կա այս հարցում», - պատասխանել է Բրյուսը:


Աղբյուր՝ Tert.am