Իռլանդիայի խորհրդարանում առաջարկ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։
«People Before Profit», «Solidarity», «Sinn Féin», Սոցիալ-դեմոկրատները և Աշխատավորական կուսակցությունը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, որը կոչ է անում՝
ճանաչել Հայոց ցեղասպանությունը,
մասնակցել 110-րդ տարելիցի պետական մակարդակով,
ճանաչման կոչ հղել այլ կառավարություններին,
Հայոց ցեղասպանությունն ընդգրկել դպրոցական ծրագրերում՝ պատմական ճշգրիտ ներկայացմամբ,
հաստատել միջազգային հիշատակի օր։
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը կոչ է արել Իռլանդիայի խորհրդարանին շուտափույթ ընդունել նախաձեռնությունը։