Foto

ՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ Զախարովա

ՌԴ-ն «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր և Ուկրաինայում համապատասխան կազմավորումները կդիտարկի որպես օրինական թիրախ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այլ պետությունների զինված ուժերի տեղակայումը ցանկացած դրոշի ներքո բացարձակապես անընդունելի է։ Մենք դա համարում ենք արտաքին միջամտության նախապատրաստություն», - ասել է նա։


tert.am