Ադրբեջանցի խառը ոճի մարտիկ (MMA) Ջավիդ Ռզաևին, ով մրցաշարի ժամանակ վիրավորել է ռուսաստանցի մարզիկ Արթուր Կուլինսկուն` նրան անվանելով «ռուս խոզ», զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում ԱԴԾ-ի (ФСБ) աշխատակիցը մարզիկի համար կարդում է Ռուսաստանից արտաքսվելու հիմքը: Ռզաևին մեղադրում են այնպիսի գործողությունների կատարման մեջ, որոնք «բացասաբար են ազդում երկրի քաղաքական և սոցիալական կայունության վրա»։ Մարտիկը հրաժարվել է փաստաթղթին ծանոթանալու առաջարկից և անմիջապես ստորագրել այն։
Ադրբեջանցի խառը ոճի մարտիկ (MMA) Ջավիդ Ռզաևին, ով մրցաշարի ժամանակ վիրավորել է ռուսաստանցի մարզիկ Արթուր Կուլինսկուն` նրան անվանելով «ռուս խոզ», զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն: Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում ԱԴԾ-ի (ФСБ) աշխատակիցը մարզիկի համար կարդում է Ռուսաստանից արտաքսվելու հիմքը: Ռզաևին մեղադրում են այնպիսի գործողությունների կատարման մեջ, որոնք «բացասաբար են ազդում երկրի քաղաքական և սոցիալական կայունության վրա»։ Մարտիկը հրաժարվել է փաստաթղթին ծանոթանալու առաջարկից և անմիջապես ստորագրել այն։