Foto

Նիկոլայ Տերտերյանը 48 վայրկյանում նոկաուտի է ենթարկել մրցակցին

Հայ բռնցքամարտիկ Նիկոլայ Տերտերյանը (1-0) հաղթանակով է սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան: Հուլիսի 12-ին Ֆրեզնոյում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ, նա առաջին ռաունդի ընդամենը 48 վայրկյանում նոկաուտի ենթարկել Իսա Աջիլատային (0-2: Այս մասին գրում է sportaran.сom-ը:


24-ամյա Տերտերյանը նախկինում հանդես է եկել Դանիայի հավաքականում սիրողական մակարդակով՝ երկիրը ներկայացնելով 2024 թվականի Օլիմպիական խաղերում և հաղթանակ տոնելով Եվրոպական խաղերում: